Բաժիններ՝

ՌԴ -ը դադարեցրել է Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի հանձնումն Ուկրաինային

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանը դադարեցրել է Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի հանձնումն Ուկրաինային: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա կապված է Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինվորականների ձեռնարկած ակտիվ գործողությունենրով, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ քաղաքացիներ, ինչպես նաև կործանվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ:

ՌԴ ԱԳՆ-ը հավելել է, որ տվյալ (տեխնիկայի փոխանցման դադարեցման մասին) որոշումը գործելու է մինչև Ուկրաինայի արևելքում զինվորականների կողմից ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում և իրավիճակի խաղաղ կարգավորում:

Մայիսի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Բուլգակովը հայտնել էր, որ Ուկրաինան Ղրիմից իր գույքի դուրս բերման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս