Բաժիններ՝

Խարդախության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

Հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և Չարբախի բաժանմունքների ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի թիվ 7 հասցեի մոտից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սարո Ս.-ին, որը հունիսի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031