Օրերս Մայամիում ավարտվել է լողազգեստների ցուցադրության շաբաթը: Ըստ կայքի՝ բացի էլեգանտ և հարմարավետ լողազգեստներից՝ ցուցադրվել են նաև այնպիսի լողազգեստներ, որոնք առաջացնում են մի շարք հարցեր՝ որտե՞ղ հագնել այն, ինչպե՞ս արևայրուք ընդունել այդ լողազգեստով, ինչպե՞ս լողալ դրանք կրելով:
Ասկերանի շրջբաժնի ծառայողները, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, Ասկերան քաղաքում կանգնեցրել են Ստեփանակերտ քաղաքի Ռ. Զորգե փողոցի 5-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1993թ. ծնված Ս. Գ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության շրջբաժին, որի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է վերջինիս, նշված փողոցի N տան բնակիչ, 1967թ. ծնված Վ. Գ-ի և Տ. Մեծի փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Մ. Ա-ի կողմից Ուղտասար գյուղի տարածքով հոսող «Կառկառ» գետից էլեկտրական սարքի միջոցով ապօրինի որսացած 187 հատ տարբեր տեսակի ձկներ:
Որպես ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով, «Արիության» մեդալով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, նրա խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխաները:
168.am-ի հետ զրույցում «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ իրենց տվյալներով ո´չ գործարքներն են ավելացել և ո´չ էլ գների բարձրացում կա.
Մարտունեցիները անհանգստացած են։ Արտագնա աշխատանքի սովոր այս մարդկանցից շատերին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք։
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է. Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Մինչ այդ, հիշեցնենք, Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել: Մինչդեռ անցած շաբաթավերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային […]
Տղաս առանց փաստաթղթի ամբողջ օրը ելումուտ է արել վարչության շենքում: Համոզել է, թող եղբայրդ` Սարգիսը վերցնի իր վրա, նույնիսկ առաջարկել է, եթե բանտում էլ լինի, կօգնեմ, իսկ Սեդրակին չեմ կարող օգնել, իմ ազգանունն ունի: Հետո տղայիս հարցրել է, դու տուժողին ճանաչո՞ւմ ես, տղաս ասել է՝ ոչ, նորից է հարցրել` դեմքով տեսնես կճանաչե՞ս, տղաս էլի ասել է` ոչ: Հետո իր կողմից երկու ոստիկան, իր սանիկին ու մորաքրոջ տղային, որը նախկին ոստիկան է, ուղարկել է, որ ավագ տղայիս հետ գնան հիվանդանոց` տուժողին տեսնելու: Տղայիս տարել են մի հիվանդասենյակ ու տղայիս ներկայությամբ այնտեղ պառկած երիտասարդին հարցուփորձ արել, թե քանի հոգով են քո վրա հարձակվել, սա պատասխանել է` երեք, հարցրել են, որ տեսնես՝ դեմքով կճանաչե՞ս, պատասխանել է` այո, հետո հարցրել են` բա որ լավանաս, ինչ ես անելու, ասել է` դե որ լավանամ, կտեսնեմ»:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել՝ 17.51-ին:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ափի վրա ընկել է մեկ շարժիչ ունեցող Piper Cherokee ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, տեղեկան ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ ավիավթարի արդյունքում մահացել է մի տղամարդ, ով զբոսնելիս է եղել ափին: Վիրավորվել է նրա դուստրը, ով հոսպիտալացվել է: Բժիշկներն աղջկա վիճակը ծանր են գնահատում: Ինքնաթիռի մեջ եղել է երկու անձ՝օդաչուն և մեկ ուղևոր, ովքեր չեն տուժել:
Սկլանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով այժմ 32 տարեկան է, 1.4 մլն եկամուտ ունի: Իսկ երգչուհի Ալլա Պուգաչովայի եկամուտը 4 մլն դոլար է:
Հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք), Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի:
Հայտնի գործարար Վահագն Հովնանյանի խոսքով՝ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»: Արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ զբաղվող Հովնանյանը նման կտրուկ գնահատական է տվել «Ազատության» հետ զրուցում:
Ազգային ժողովի պատգամավորի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 10: Մինչ այժմ Ազգային ժողովի պատգամավորի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերը 300 հազար դրամ էին, սակայն նոր օրենքով տվյալ պաշտոնատար անձինք կստանան մոտ 660 հազար:
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետ Կամսար Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ավելացրել է Քլեգը:
Նախագահը բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ընտրել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 10 ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 537-ական եվրո գումար:
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է լուրն այն մասին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակել են նաև կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրած վնասների մասին մանրամասներ կազմակերպությունը չի հաղորդում։
«Ես իրենից պատիվ եմ պահանջելու իրա այլանդակ խոքերի, զրպարտանքների համար: Իմ տղան բարձրագույն ավարտ կիրթ տղա է: Էնքան անգրագետ է, որ չգիտի, որ եթե մարդ երկու հոգուց ավել մարդ է խեղդում կամ սպանում, նրան տալիս են ցման ազատազրում, իսկ ինքը ասում է՝ իբր իմ երեխեն հինգ հոգու է խեղդել, սպանել: Էդ ի՞նչ ստեր է ասում, իմ երեխեն օրինավոր է ու դաստիարակված»,- նշեԼ է Լիա Հովհաննիսյանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Հայաստան` քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Ղրիմը Ռուսաստանի մասն է: Ղրիմի հարցով որևէ բանակցություն որևէ մեկի հետ չի եղել, չկա և չի կարող լինել»,- «ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Իշխանությունը քառյակին չի խոստացել, որ 12 կետերն անպայման իրականացնելու է, ինքն ավելի շատ կետեր ունի իր առջեւ դրած. «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը. «Եթե այդ կետերի մեջ կհամընկնեն այդ 12 կետերը, բնականաբար՝ լավ»։
Քրեական գործին ներգրավվել են նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Ղարաբաղի կամ ցանկացած այլ հարց հնարավոր է լուծել հօգուտ մեզ, եթե կա ուժեղ պետություն. հիմա պետք է բոլորս մտածենք Հայաստանի ուժեղացման մասին: Դա պետք է լինի թիվ մեկ խնդիրը: Եվ եթե Հայաստանի առաջ ինչ-որ մեկը երկընտրանք է դնում, դա նույնպես մեր թուլության նշանն է:
Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով: Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն:
Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը Մոսկվայի քաղաքային դատարանի վճռով դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է itar-tass գործակալությունը, դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել Եգոր Շրբակովի սպանության մեջ և մասնակիորեն բավարարել ներկայացված քաղաքացիական հայցը: Հօգուտ տուժողի իրավահաջորդի նրանից դատարանի վճռով կբռնագանձվի 3 մլն ռուբլի:
«Այս պահին խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված: Ոռոգման ջուր չունենք արդեն 20-25 տարուց ավելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով գյուղում առկա ամենամեծ խնդիրների մասին:
«Եթե Ալիևն այդպիսի սահմաններ չունենար, նա արդեն իսկ գնացած կլիներ պատերազմի վերսկսման քայլին»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը
Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա հայտնվող նույնիսկ չնչին խոռոչը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնելու և հարկավոր է խնդիրը լուծել հենց սկզբից
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ուրբաթ օրը ներկա են գտնվել մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորությանը, վերջինս հուղարկավորվել է ԼՂՀ տարածքում: