ՊԲ խորհրդակցություն Հադրութում
Հադրութում տեղի է ունեցել ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն
Հուլիսի 4-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութ քաղաքում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում նախ միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել առկա հիմնախնդիրներին և առաջարկել դրանց լուծման ուղիները:
Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումները ներկայացրել են նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:
Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նախարարը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակող բնույթ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն