Բաժիններ՝

Ինչ նպատակ են հետապնդել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները հետապնդել են մեկ նպատակ՝ թույլ չտալ աշխատող անձի համար սպառման կրճատում: Ինչպես այսօր Ծաղկաձորում կուտակային համակարգի փոփոխությունների թեմայով սեմինարի ժամանակ հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, խնդիրը եղել է այն, որ հուլիսի 1-ից տնօրինվող եկամտի նվազեցում չլինի:

Ըստ նրա՝ լուծումները տրվել են 2 սկզբունքների հիման վրա՝ հուլիսի մեկի դրությամբ անձն աշխատող եղել է, թե ոչ, և ով է գործատուն՝ պետությունը, թե մասնավոր, այսինքն՝ հուլիսի մեկից աշխատավարձը բարձրանում է, թե ոչ:

Սաիյանը նշեց, որ եթե մասնավոր հատվածում աշխատողը դիմում գրել է, մինչև 2017 թ. հուլիսի մեկը դիմումը գործում է՝ անկախ նրանից՝ թե աշխատանք է փոխում, որոշ ժամանակ գործազուրկ է լինում. «Բոլոր աշխատողները մասնակից են, քանի դեռ դիմում չեն ներկայացրել: Դիմում ներկայացնելու իրավունք չունեն պետական հատվածում, համայնքային կառավարման հիմնարկներում աշխատողները»:

Նա նշեց, որ եթե աշխատողը պետական համակարգից անցնում է մասնավոր հատված մինչև դեկտեմբերի 25-ը, ապա կարող է դիմում գրել, բայց դեկտեմբեի 25-ից հետո աշխատողն այլևս դիմում գրելու իրավունք չունի:

Կարդացեք նաև

Սաիյանը նա նշեց, որ այս դրույթներն անցումային են և 3 տարի հետո՝ 2017թ.-ից կուտակային համակարգին մասնակցությունը պետք է լինի պատադիր բոլորի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս