Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև երիտասարդ կինը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով Երևանի «Տակո-Մակո» մեքսիկական ռեստորանում որպես բարմեն, նպատակ ունենալով գումար վաստակել, նույն ռեստորանի նախկին աշխատակցի միջոցով ծանոթանալով վերջինիս ընկերոջ հետ (խոսքը գործով երկու ամբաստանյալների մասին է), նրանցից տեղեկացել է, որ ունեն բանկային քարտեր կեղծելու համար նախատեսված հատուկ սարք և նպատակադրվել են գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող վճարային փաստաթղթեր հանդիսացող՝ բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ակնկալելով կեղծված քարտերի իրացումից վերջիններիցս ստանալ խոշոր գումարներ, համաձայնել է նրանց առաջարկին և խոստացել աջակցել՝ ռեստորանի հաճախորդներին պատկանող բանկային քարտերից տվյալները հատուկ սարքի միջոցով գրառելու և նրանց փոխանցելու եղանակով:
Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության աջակցությամբ այս տարի ֆերոմոնային թակարդների կիրառմամբ իրականացնում է փորձնական միջոցառումներ ցեցի դեմ պայքարի ուղղությամբ:
Իրականում հայ հասարակությունը ստիպված է համակերպվել այս թանկացման և հետագա բոլոր թանկացումների հետ, քանի որ նա համակերպվել է այնպիսի ընդդիմության գոյության հետ, որպիսին կա Հայաստանում: Ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ պայքարը կամ այդ պայքարին ցուցադրական մասնակցությունը, այլ պայքարը հանուն իշխանության:
Ստեվիան, այլ կերպ ասած մեղրախոտը, բազմամյա մշտադալար թուփ է, որի տերևները շաքարից քաղցր են 10-15 անգամ։
Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արեն Ծ.-ն:
1994 թվականին ստորագրված հրադադարի խախտումները բոլոր համանախագահների համար լուրջ մտահոգություն են, և մենք` բոլոր համանախագահներս, մասնավորապես ես կարող եմ խոսել ԱՄՆ անունից, պատրաստ ենք աջակցել կողմերին, որ ի վերջո խաղաղ բանակցային կարգավորում, լուծում տրվի այս հակամարտությանը:
«Երկար տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը հնարավորություն էր տալիս Ռուսաստանին պահպանելու սեփական դիրքերը Հարավային Կովկասի գոնե մի մասում և այստեղ ռազմակայան ունենալ: Այժմ մերձկրեմլյան իմաստուններից ոմանք, երևի թե, սկսել են մտածել, որ այդ հակամարտությունը վերածվել է ռուսական ներկայությունն ընդլայնելուն խոչընդոտող գործոնի: Նրանք սխալվում են. հենց պարզունակ քաղաքական մոտեցումները պատճառ դարձան, որ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պատերազմի հասցվեցին»,- ասում է Արման Մելիքյանը:
Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:
«Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը:
Գյումրու տնակային ավաններում կյանքը ծանր է`առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների վիճակը:
«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է ԵՏՄ բարձրագույն մարմինը, վերաբերում էր մինչեւ հուլիսի 1-ը պայմանագրի նախապատրաստվմանը ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»:
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել:
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։ Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։
«Էլեկտրաէներգիայի դերը մեծ է գյուղատնտեսությունում, անասնապահության մեջ, լամպեր են միացնում գոմերում: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացման հետ միասին, այդ բոլորի ծախսը մեծանում է:
«Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի առաջարկով եկա Արցախ, սկսեցի դասավանդել նույն դպրոցում։ Որպեսզի ազգագրական պարի շարժ սկսվի՝ իմ մի քանի ընկերների հետ կարճ ժամանակահատվածում ստեղծեցինք պարի խումբ եւ մեզ հռչակեցինք «Արցախ ազգային պարի նախաձեռնություն»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
«Մեր խնդիրը չէ` արձագանքել զուտ քաղաքական գործընթացներին, մեր կողմից դա առնվազն կոռեկտ չէր լինի: Պարզապես նպատակահարմար եմ գտնում նկատել, որ Հայեցակարգի նախագիծը, այնուամենայնիվ, դարձել է առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի քննարկման նյութ, իսկ մենք էլ պարտավորված ենք հնարավորինս համարժեք անդրադառնալ ներկայացված դիտողություններին, առաջարկություններին ու նկատառումներին»,- ասում է Գևորգ Դանիելյանը:
Այսօր լրանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության չարաբաստիկ որոշումներից մեկով սահմանված վերջնաժամկետը, երբ ՀՀ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է աշխատեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներով:
Հունիսի 30-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: 13 համայնք կրել է էական վնաս: Հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները՝ մոտ 1500 հա:
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ, Աֆրիկյանների ակումբի մշակութային շենքն ապամոնտաժող ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներին հավաստիացրել էր, որ առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով են փորձում դա անել՝ պրոֆեսիոնալ բրիգադի կողմից: 168.am-ը զրուցեց Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող խմբի ակտիվիստ Արման Անդրեասյանի հետ, ով առաջին իսկ օրերից ներկա է եղել շենքի համար պայքարին: Արման Անդրեասյանը խոստովանեց, որ նկատել է՝ բանվորներն իսկապես զգուշորեն են փորձում իրականացնել ապամոնտաժումը.
«Էյ Սի Փի» ընկերությունում շուտով նոր աշխատատեղեր կստեղծվեն: Ընկերության ղեկավարությունը մտադիր է այստեղ մետաղական գնդերի արտադրություն սկսել:
ժամը 15.30-ից 16-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, օգտվելով առիթից, որ Մեհրաբի ուղղությամբ մի տեղամասում մառախուղ է եղել, փորձել է ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով գլխուղեղի նեյրոնների դենդրիտային բջիջների յուրահատկությունները:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 414.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.7%-ով և 73.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Էրդողանը խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում շարունակել քրդական հարցի կարգավորման գործընթացը, ինչպես պայքար մղել «զուգահեռ կառույցի» դեմ:
Շատ տնտեսագետների կարծիքով` եթե գնաճը կանխատեսվող ցուցանիշից ցածր է, դա ամենևին էլ լավ նորություն չէ։ Մեզ մոտ 1.8% է՝ թույլատրելի նվազագույն 2.5%-ի փոխարեն
Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: