Բաժիններ՝

Հերթական տաքսու վթարը՝ Երևանում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. Shamshyan.com

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 28-ամյա Մուրադ Միրզոյանը Երևանյան փակուղում՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Toyota Corolla մակնիշի 35 VL 173 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանյան 12 Ա հասցեում գտնվող խանութի դռանը և պատին, այնուհետ՝ ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» ԲԿ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոռեպորտաժը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս