Բաժիններ՝

«Կարֆուրի» ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրություններ են կատարում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում ֆրանսիական «Կարֆուր» ցանցի հիպերմարկետի բացման վերաբերյալ նշել էր, որ դա «պատիվ» է: ՀՀ-ում «Կարֆուրի» ներկայացուցչության բացման մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռ 2 և ավելի տարի առաջ, տարբեր վայրեր էին նշում, որտեղ պետք է տեղակայվեր հիպերմարկետը, ի վերջո տեղ հատկացվեց «Երևան մոլում», սակայն մինչ օրս այն չի բացվել:

Երևանում «Կարֆուրի» ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են սննդի անվտանգության համակարգերի ներդրվածության մակարդակը: Այս մասին 168.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

«Ծառայությունը համգործակցում է «Կարֆուր» ընկերության հետ՝ առաջին հերթին անվտանգության հացերի վերաբերյալ: Ներդրված համակարգերն են ուզում տեսնել՝ կան, թե չկան»,- ասաց Բախչագուլյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե «Կարֆուրը» որքան ժամանակ է շարունակելու ուսումնասիրել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս