«Հասկանո՞ւմ եք, «Սայտոտեկը» հզոր պրեպարատ է, իսկ մեզ մոտ, առանց իմանալու, անգրագետ վերցնում են և խմում միանգամից նույնիսկ 16 հաբ… Այդ պատճառով մենք քանի անգամ նույնիսկ մահվան դեպք ենք ունեցել: Ամենօրյա պրակտիկայում կանանց և աղջիկներին բերում են ներքին արյունահոսությամբ, որոնց կյանքը հազիվ ենք փրկում»,- «Մեդիալաբին» ասել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը:
Նա վստահեցրեց, որ դրան զուգահեռ իշխանությունները կատարել են 2 քայլ, որին հաջորդել է Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը:
Ծուղակ` գտած բանկային քարտերն օգտագործողների համար:
Մ.Ս.-ին պատկանող ավտոտնակում հայտնաբերվել է հակատանկային նռնակի պայթուցիչ (6 հատ), 5,45 մմ տրամաչափի կալաշնիկով տեսակի ինքնաձիգի պարունակ՝ լիցքավորված (1 հատ), 5.45 մմ տրամաչափի ԿՁԱ (ԱԿՄ) փամփուշտներ:
Այսօր՝ հուլիսի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 407.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407 դրամը։
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը նույնպես կոչ է արել ձեռնպահ մնալ, մեղավորներ փնտրելուց: «Չնայած համարվում է, որ օդանավը խփվել է, մենք որեւէ մեկին մատնացույց չենք անի, քանի դեռ չկան արժանահավատ փաստեր»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարելէ 1959 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ժամը17.02-ին բերման է ենթարկվել բաժին:
Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը: Սրա պատճառը այն է, որ ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Այն մեծացնում է նաև մկանային սպիտակուցների ավելացման:
Նա նաև հարց ուղղեց Տեր-Պետրոսյանին՝ ինչո՞ւ նա 2008թ. մարտի 1-ին դուրս չեկավ իր շքեղ առանձնատնից և չգլխավորեց իրեն ձայն տված և Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում հավաքված ժողովրդին:
Դեսպանը ներկայացրեց ֆրանսուի Աննա Մոգլարիսին, որը եկել է Հայաստան կինոփառատոնին մասնակցելու նպատակով. «Նա մարմնավորում է ֆրանսուհու այնպիսի կերպարը, ինչպիսին մենք միշտ պատկերացնում ենք: Որքանով ես գիտեմ, Աննա Մոգլարիսի համար մեծ հաճույք է եղել իր համար Հայաստանը բացահայտել: Մոտավորապես 15 տարիների ընթացքում ունեցել է 25, եթե ոչ ավելի դերեր: Խոսքը այնպիսի դերասանուհու մասին է, որը գիտի՝ ընտրել իր դերերը, որոնք ինքը պետք է մարմնավորի: Նա մարմնավորել է»:
«Մենք հավաստի տվյալներ ունենք, որ «Malaysia Airlines»-ի օդանավը կործանվել է «Երկիր-երկինք» դասի հրթիռի հարվածից, որը բաց է թողնվել անջատողականների կոմից վերահսկվող տարածքից»,-հայտարարել է Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` դեռեւս վաղաժամ է ասել` հրթիռը կանխամտածվա՞ծ, թե՞ պատահաբար է բաց թողնվել:
Հուլիսի 17-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի մի բնակիչ ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ իրենց տանը փամփուշտներ է հայտնաբերել:
Բանկի բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների եւ վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները բանկը կատարում է լրիվ ծավալով
«Մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, ամենատարբեր ոլորտի մասնագետներ ենք՝ իրավաբաններ, տնտեսագետներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ընդ որում՝ միջուկը կազմված է հայերից: Սա զուտ հայկական նախաձեռնություն է, հիշատակում ենք Հայոց Ցեղասպանությունը, բայց միևնույն ժամանակ՝ անդրադարձ ենք կատարում առհասարակ ցեղասպանության գաղափարին՝ գիտակցելով, որ մենակ ոչնչի չենք կարող հասնել: Մեր ծրագրում հիշատակում ենք նաև ասորիներին, հույներին, արամեացիներին, ովքեր զոհ են դարձել Օսմանյան կայսրությանը:
Հուլիսի 17-ին, ժամը 13.45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2008 թ. ծնված Աստղիկ Հ.-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 21-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Լոմոնոսովի, Սուվորովի, Նոր Արեշի 5, 14, 16 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ ֆեյսբքուքում հայտնի «Նավակ ճոճող» օգտատիրոջը, ոստիկանները բերման ենթարկեցին Ազատության հարպարակից: Բանն այն է, որ ՕԵԿ հանրահավաքի ժամանակ նա բարրացավ հարթակ և ՕԵԿ վարչության անդամների ետևում փակցրեց «ԱԽՔ» վերտառության պաստառ: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հարթակից դիմեց ոստիկանության՝ դժգոհելով կատարվածից:
Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ինքն էր Նոյեմբերյան եկել, նիստ անցկացրել, որպեսզի Հ. Ռեւազյանը կարողանա դրան մասնակցել:
Հուլիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1928թ. ծնված Շ. Գ-ից (2-րդ կարգի հաշմանդամ) ոստիկանության քաղվարչություն դիմում է ստացվել այն մասին, որ որդին` 1974թ. ծնված Ա. Գ-ն, բռնություն գործադրելով, փորձել է խեղդել իրեն, իսկ հարսը` 1974թ. ծնված Մ. Գ-ն, իր կամքին հակառակ, գրպանից վերցրել է անձնական փաստաթղթերը, ինչի հետևանքով չի կարողանում պետությունից ստանալ իրեն հասանելիք դեղորայքները:
Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի` 2014 թ. հունիսի 27-ի հրամանով ձևավորված` նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը: Նոր, ընդլայնված կոլեգիայի կազմում ներառված են ոչ միայն նախարարության պատասխանատուները, այլև ճարտարապետության և շինարարության բնագավառի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրության շրջանում հայտնի դեմքեր և մասնագետներ:
Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում է հասնել իր վաղեմի նպատակին` չխնայելով նավթադոլարները, որպեսզի կոտրի Ձեզ: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Ձեզ վերագրված մեղադրանքները թելադրված են բացառապես քաղաքական նպատակներով: Այսօրվա Ձեր ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը:
«Այո, իսկապես, երբ նման դեպք է տեղի ունենում, քննիչը 40 օր չի գնում հարցաքննության, և 4 անգամ չի տանում դատարան: Հիմա դուք մտածեք, թե ինչո՞ւ բերեցին, այդքան հարցաքննեցին: Որովհետև ինձ պետք էր դատարան քարշ տալ, ու այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»,- հայտարարեց Վարդան Պետորսյանը:
Թեև նախապես հայտարարվել էր, որ ՕԵԿ հանրահավաքը պետք է մեկնարկեր 18:30-ին, սակայն մինչև հիմա այն չի սկսվել: Ազատության հրապարակի հարթակի վերում միայն մեկ պաստառ է փակցված, որի վրա գրված է. «Ոչ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ոչ շղթայական թանկացումներին»:
Գործարարի փաստաբանները դատարանին խնդրել են Հայրապետյանին տալ տնյաին կալանք կամ էլ ազատ արձակել 30 միլիոն ռուբլի գրավի դիմաց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սևանա լիճ, և հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում:
Երևանում հուլիսի 13-ին ծեծի ենթարկված 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանը մի քանի օր անց` հուլիսի 17-ին, հիվանդանոցում մահացել է:
Հուլիսի 19-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Համաձայնագիրը ստորագրվելու է այն տեսքով, որով այն ձեռնտու է Հայաստանին ու ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներին»
Գերմանական բժշկության հիմքը կազմում են 300 հազարից ավելի այսպես կոչված «դասական բժշկության» բժիշկները: Բացի այդ Գերմանիայում աշխատում են բնական բժշկության մոտ 20 հազար թերապևտներ: