«Բնականաբար, խղճում եմ: Գիտե՞ք, քանի անգամ եմ զանգել ու ասել, որ հանդիպենք, խոսենք, որ նման իրավիճակի գործը չհասներ, բայց անընդհատ հետաձգում էր հանդիպումը»:
Հուլիսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղում քաղաքացի է ընկել ձորը և մահացել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:
Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի մատակարարելուց, կա մի խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղերը փաստորեն տվյալ ծառայությունը չեն մատուցում, և այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները փաստորեն չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե այդ վճարները տեղափոխվե՞ն, երբ սկսի գործել, մասնավորապես Զաքյան փողոցի գծանշված ավտոկայանատեղին:
Համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի փորձարկման 03.07.2014թ. արձանագրությունների` «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է 2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով նախատեսված պահանջներին:
Այս մասին լրագրողների հետ այսօրվա զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Հարգելի, պարոն Ծառուկյան. Ս/թ հունիսի 30-ին ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան Նարեկ Ալոյանն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական գործով Ձեզ որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ։ Հուսով եմ, որ Դուք որպես կուսակցության առաջնորդ, որպես հայ տղամարդ չեք խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանաք դատարան։ Ցավում եմ, որ ԲՀԿ-ի շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ, ում ԲՀԿ-ն կվստահեր ներկայացնել կուսակցության շահերը դատարանում և արդյունքում կուսակցությունը ստիպված եղավ օգնություն հայցել «Էստո» իրավաբանական գրասենյակից։
Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը: Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Իսկ որպես ներքին ամենահրատապ խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:
Պարզվել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջին կամ երկրորդ հորիզոնականում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով, նաև կենդանական ծագման մթերքի գներն են ամենացածրը:
Դրանք պետք է անցկացվեն 8 քաղաքում և 13 շրջանում:
«Պապան չի ասել, որ մեքենան անսարք է, առանց մեզ ասելու կանգնել է, չհասցրեցինք էլ ասել՝ ինչի՞ ենք կանգնել: Մեքենայի կողային հայելիներն էլ տեղում են եղել։ Որեւէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել»:
Իշխանության բաժանման սկզբունքերին չհավատացող մարդը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու:
Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Խոսքը գնում է ՏԻՄ ընտրությունների շեմին Մառնեուլիի ընտրական հանձնաժողովում գրանցված միջադեպի մասին:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, Վարդգես Լենդրուշի Մարգարյանին, զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Հայկազ Յուրիկի Ղազարյանին:
Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին ու Զուրաբ Ջափարիձեն մի քանի որ օր առաջ խնդիրներ էին ունեցել Բաքվի օդանավակայանում:
Այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, բնականաբար ափսոսանք է հարուցում, սակայն դա տեղի է ունեցել անցյալում:
Ուկրաինացի զինվորականները մտադիր են նաև ստուգումներ անցկացնել Ռուսաստանի ու Բելառուսի հետ սահմանին՝ հստակեցնելու համար ռուսական զինված ուժերի տեղակայման վայրերը:
Նրա խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ ուկրաինական տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել:
Ներկա փուլում այդ 8 մարզը դիտարկվում է որպես «Մալոռուսիայի» հայեցակարգ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավաության դատարանի վճռով Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահ է` Ադրբեջանը ո´չ թե ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հարցը լուծել և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ջուր ստանալ ու տրամադրել դրա կարիքը ունեցող իր քաղաքացիներին, այլ՝ շահարկել հարցը։
Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։
Յացենյուկը խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներին առաջարկել է խորհրդակցություններ սկսել կառավարության կազմի փոփոխման շուրջ, ինչը միտված է կառավարության ուժեղացմանը:
«Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ: էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- ըստ «Փաստինֆոյի»՝ հարց ուղղեց մեղադրյալը, ինչին տուժողը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:
«Հայաստանի ունիկալ ցեղատեսակները` Կովկասյան գորշը և Դեղին մեղուն գերազանցում են աշխարհի բոլոր մեղվատեսակներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ռոզա Ծառուկյանը։
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար գառնիկ Պետրոսյանը, այս մեծ պահանջարկը հանգեցրել է գների բարձր մակարդակի, որը թեև վերջին օրերին նվազում է, բայց նախորդ տարիների համեմատ դեռ աննախադեպ բարձր է:
Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ: