«Նիվա»-ն փախցրել էր, բայց մասնատել չէր հասցրել:
Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, ներդրումները մնան այս վիճակին, այսինքն հիմա կարելի է ասել, որ օտար ներդրումներ ընդհանրապես չունենք այս վերջին երեք տարիներին, և փորձում ենք ներդրումներ ներգրավել երկիր, դա է փրկությունը մեր երկրի, նաև այդ չարիքի, արտագաղթի, աղքատության:
Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Նա նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին։
«Ոչ մի նորություն չկա, քննիչին անձամբ ես մի քանի օր առաջ հարցրել եմ, թե բժիշկն ինչ կենե, կըսեն հլը հիվանդանոցում է, մենք ոչ մի բան չենք կարող ձեռնարկել, քանի դեռ պատասխանները չեն եկել: Քառասունքն արդեն անցել է, ու ոչ մի բան, տեղեկություն չկա, քննիչն ասում է՝ Երևանից պետք է պատասխանը գա, ու ես մինչև վերջ գնալու եմ, քանի որ բժիշկը մեղավոր է եղել: Ես կհարցնեմ՝ ինչի՞ ես հանել կռիսլոյի վրա, դու գնացել ես, կըսե՝ ես անընդհատ իր կողքին չպիտի լինեի»:
ԼՂՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ սրտաբանների կողմից հուլիսի 10-ին ժամը 17:00-ից 19:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, հուլիսի 11-ին ժամը 10:00-ից 19:00-ն եւ հուլիսի 12-ին ժամը 10:00-ից 14:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքներում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն եւ խորհրդատվություն:
Աշխատավարձերի և «Նաիրիտի» ճակատագրի հարցերի վերաբերյալ հստակ պատասխան ստանալու պահանջով վաղը՝ ժամը 09:00-ից, «Նաիրիտ» գործարանից աշխատակիցները բողոքի ակցիա կկազմակերպեն և երթով կշարժվեն Կառավարություն:
Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը:
Վարչապետի խոսքով՝ ինքն աշխատում է առանց որեւէ մեկի հետ լարվածության, ինքը երբեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ, «բոլոր ժամանակներում աշխատել է թափանցիկ ու համագործակցել , բոլորի տեսակի կառույցների ղեկավարների հետ»։
«Դրանք են՝ թափառաշրջիկությամբ զբաղվող կամ զբաղվելու հակում ունեցող երեխաներ, մուրացկանությամբ զբաղվող կան նման հակում ունեցող երեխաները, ինչպես նաեւ հանցավոր հակումներ ունեցող անչափահասներ»:
Նախկինում Իջեւան եւ Դիլիջան քաղաքների ցուցանակները տեղադրված էին այդ քաղաքներից բավական հեռավորության վրա, այդ կապակցությամբ իրավասու մարմիններին Տավուշի ՇՊԱԿ-ի դիմումի վերաբերյալ մեր հրապարակումից հետո դրանք տեղափոխվեցին:
«Մամեդովը սև փիարն ու պարզունակ ստորությունն այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում «շալվար հագնող տղամարդկանց» համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ առողջություն Արգենտինայի Նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին»։
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԼՂՀ է այցելել 4353 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4445-ի դիմաց։
Լոռու մարզում կարկտահարության դեպքերի հետ կապված խոտի քանակը սպասվածից քիչ է լինելու։ Լորուտում, օրինակ, գյուղի անասուններին ձմռանը մոտավոր հաշվարկով մինչև 4 հազար տոննա խոտ կլինի անհրաժեշտ:
Այսօր՝ հուլիսի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Պահանջարկ ներկայացվել է 407.5 դրամ փոխարժեքով, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Դատարանում շարունակվեց գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի հարցաքննությունը, հրապարակվեցին նաև նրա նախաքննական ցուցմունքները:
Վարպետության առաջին դասը/հունիսի 27-ին/ անցկացրին գինեգործության և կոնյակագործության ոլորտների օտարերկրյա առաջատար մասնագետներ Էմիլիո էլ Մեդիկոն և Սամվել Չաիլյանը
«Ես նոր էի եկել պոստերից, պառկած, հանգստանում էի, որ երեկոյան նորից գնամ ծառայության: Մորս արտասովոր բղավոցից դուրս թռա բակ, եւ տեսա, որ նրա աջ թեւը կախված է, կարելի է ասել, թելից: Շուտ հասցրեցինք հոսպիտալ, նրան վիրահատեցին»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի խաղարկության վիճակահանությունը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 2-ի որոշումով գրանցվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Կեսարիա» մասնաճյուղը:
Դերասան Կարեն Մկրտչյանի կինը՝ Մարիան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք ծանոթ են ամուսնուն վարկաբեկելու նպատակ ունեցող գրառումներին և շատ նյարդայնացել են դրանցից:
Երևան քաղաքի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթևեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։
14-ամյա տղայի` այսօր կորելու փաստը համընկել է այդ իրադարձությունների հետ, եւ վարդենիսցիները դա կապում են փախուստի դիմած ադրբեջանցու հետ:
Հուլիսի 9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Մի խոսքով՝ ակնհայտորեն քրեական մեթոդներ գործադրելով՝ ոստիկանությւոնը պրովոկացիաներ է սաքրել, որի համար, իմ արարքի համար ես նորից եմ կրկնում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էլի եմ անելու»:
Հուլիսի 4-ին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի «անկախ» հաշվետվության վերջնական արդյունքները:
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:
Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին «FAW» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել ավտոբուսի սրահում:
«Մենք սպասեցինք, սպասեցինք, ու մեզ այդպես էլ չթողեցին, որ մոտենայինք վարչապետին, ինքը չգիտենք էլ՝ հասկացա՞վ, որ մենք իրան ենք սպասում: Մարզպետարանի աշխատողները մեզ զոռով մի քանի մետր հեռու հրեցին, մինչեւ վարչապետը եկավ-գնաց»:
Լուսանկարներ՝ հուլիսի 8-ին Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտից: