
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում ի սկզբանե ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրագործման հարցում:
Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ նշելով նաեւ, որ այդ ակնկալիքները չեն արդարացել:
Ֆրանսահայերի հետ հանդիպմանը խնդրի մասին խոսելով Կոսովոյի եւ Սերբիայի հակամարտության օրինակն է բերել, երբ Պրիշտինայի օդանավակայանը շարունակում էր քաղաքացիական չվերթներ իրականացնել: «Ինչո՞ւ Կոսովոյին կարելի էր, Արցախին՝ ոչ» հարցն ըստ պաշտոնյայի պետք է Եվրոպայում բարձրացնել:
Փոխվարչապետը չի թաքցրել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում սփյուռքահայերի աջակցության կարիքը զգացվում է: