Նախ՝ փաստենք, որ «ընդհանուր պետության» տարբերակը փուլային էր՝ հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, և այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերության 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները։
Հովիկ Աբրահամյանի փեսայի` Վահան Մամիկոնյանի ազատվելուց հետո այստեղ նշանակվել է Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը:
2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով:
Ես չեմ հասկանում հարցադրման տրամաբանությունը: ՀՀ նախագահը պարզ հայտարարել է, որ կառավարման կիսանախագահական ձևի պահպանման դեպքում ինքը չի առաջադրվի որպես նախագահ և խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում՝ որպես վարչապետ: Եվ քաղաքական առումով ետնահանջի հնարավորություն ես չեմ տեսնում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Վիեննայում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:
Եվ այսպես. ինչ էր եղել, ովքեր էին կրակողները և ինչու էին ցանկացել սպանել Բերդի քաղաքապետի և ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարազատներին:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
«Արդեն 3 տարի պայքարում ենք, բայց ապարդյուն. բժիշկները երկար ապրելու, առավել եւս բուժվելու հույսեր չեն տալիս, իսկ ես միայն նրան ունեմ: Ամուսինս չդիմացավ, մահացավ, իսկ ես մահացա իմ էությամբ ու միայն շնչում եմ լոկ դստերս համար, միայնակ պայքարում եմ»:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին:
Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները պետք է երկրի ղեկավարին ընտրեն գաղտնի քվեարկության միջոցով:
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:
Թուրք դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Այս մասին հայտարարել է Rambler&Co-ի PR տնօրեն Սոֆյա Իվանովան:
Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Իրանն ու Ֆրանսիան վաղն ուղիղ, երկկողմ բանակցություններ են վարելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Այս մասին բանակցությունների ավարտից հետո հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց ինքը՝ Մաքֆոլը:
«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ անհանգիստ է, ավելի անհանգիստ, քան սովորաբար: Տեսակետներ կան, որ այդ լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցածի հետ: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի հետ միմյանց անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունենք, բայց ստացվում է անպես, որ մեր գործընկերը հայտարարություն է անում, որը լիցք է տալիս մեր զինվորների կյանքը վտանգելու համար»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Ոստիկանությունը Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել մի շարք ակտիվիստներ՝որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սազյանին, Հերբերտ Գևորգյանին և Սիփան Փաշինյանին:
ԱՄՆ –ի պաշտպանական բյուջեն գերազանցում է վարկանիշային ցուցակում ընդգրկված մնացած երկրների բյուջեն` միասին վերցված:
Պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը, ըստ բնակիչների, գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Բժիշկներն ու գիտնականները այդպես էլ կոնսենսուսի չեն գալիս` նույնասեռականությունը ձեռքբերովի՞, թե՞ ի ծնե եկած շեղում է: Իհարկե, բժշկական ու գիտական աշխարհը հակված է կարծել, որ դա ձեռքբերովի շեղում է, որը կապված է հոգեբանական, սոցիալական ու մի շարք այլ խնդիրներով, սակայն դեռ 90-ականների գիտնականների խումբ հայտարարեց, որ կա Նույնասեռականության գեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն այդպես էլ չհաստատվեց:
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, անցած շաբաթ օրը Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է 54-ամյա հայազգի «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ երիտասարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ նա էլ կարծել է, թե մահացել է և հեռացել դեպքի վայրից:
«Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ էության, Հայաստանում տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել ընդդիմության տրանսֆորմացիա: Եթե նախկինում ընդդիմությունը ձգտում էր հասնել իշխանության, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը, ապա այժմ ձգտում է հասնել նրան, որ իշխանությունը հաշվի նստի իր գոյության հետ և ապահովի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ընդդիմությունը կկարողանա հանրային հետաքրքրություն ներկայացնող պահանջներ ներկայացնել իշխանությանը և հասնել այդ պահանջների իրականացմանը:
«Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները,- «Մեդիալաբին» ասում է Նազարյանը,- Ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ, եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»: