Բաժիններ՝

Մաքսիմ Թադևոսյանը հունիսի 16-ից կզբաղեցնի Rambler&Co-ի փոխտնօրենի պաշտոնը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ից Rambler&Co-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է Մաքսիմ Թադևոսյանը, ով ավելի վաղ գլխավորել է Progression գովազդային գործակալությունը: Այս մասին հայտարարել է Rambler&Co-ի PR տնօրեն Սոֆյա Իվանովան:

Նրա հաղորդմամբ՝ Թադևոսյանը պատասխանատու է լինելու Rambler&Co-ի միասնական կոմերցիայի, միասնական մարքեթինգային ռազմավարության ներդրման համար: Թադևոսյանը հայտարարել է, որ որոշում է ընդունել լքել գործակալական բիզնեսը, սակայն Rambler&Co-ին միանալու որոշումը հեշտ չի տրվել իրեն:

Թադևոսյանը մանրամասնել է, որ այդ որոշումն ընդունելիս վճռորոշ գործոն են հանդիսացել ընկերության պլաններն ու դինամիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30