
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Գումրուքչուն երեկ կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ կապված թուրք պատգամավորների կողմից, առանց վրացական կողմի համաձայնության, Աբխազիա այցելելու հետ: Թուրք դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Հանդիպման ժամանակ վրացական կողմն իր բացասական վերաբերմունքն ու բողոքն է հայտնել այս տարվա հունիսի 6-ին թուրք պատգամավորների կողմից Աբխազիա այցելելու հետ: Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հույս է հայտնել, որ նման փաստերը, որոնք չեն համապատասխանում Վրաստանի ու Թուրքիայի գործընկերային հարաբերություններին, չեն կրկնվի ապագայում: