Բաժիններ՝

Իրանի ու ԱՄՆ-ի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում. Արաղչի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ժնևում տեղի են ունեցել Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները, որոնք տևել են 5 ժամ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, որի խոսքերով՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում:

ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններն անցել են ԵՄ-ի մասնակցությամբ: Բանակցություններում իրանական կողմը ներկայացրել է փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ փոխպետքարտուղարներ Ուիլյամ Բեռնսն ու Ուենդի Շերմանը, իսկ ԵՄ-ը՝ նրա դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու վերջինիս տեղակալ Հելգա Շմիդտը: 

Իրանն ու Ֆրանսիան վաղն ուղիղ, երկկողմ բանակցություններ են վարելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30