
Իրանը մուտքի վիզա չի տրամադրել Մայքլ Մաքֆոլին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը մուտքի վիզա չի տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց ինքը՝ Մաքֆոլը. «Պլանավորել էի այս շաբաթ մեկնել Իրան՝ կոնֆերանսի մասնակցելու համար, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզայի հարցում»:
Մաքֆոլն ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ վերստին կկարողանա այցելել Իրան: Վերջին անգամ նա Իրանում գտնվել է 2005 թվականին՝ այդ երկիրը որակելով որպես «հրաշալի»:
Մաքֆոլը փիլիսոփայության դոկտոր է և ներկայումս աշխատում է Սթենֆորդի համալսարանին կից գործող Ժողովրդավարության, զարգացման ու օրենքի գերակայության կենտրոնում՝ որպես քաղաքագիտության պրոֆեսոր: