Նույնասեռականությունը ձեռքբերովի, թե ի ծնե տրվող շեղում է` նոր ուսումնասիրություն
Բժիշկներն ու գիտնականները այդպես էլ կոնսենսուսի չեն գալիս` նույնասեռականությունը ձեռքբերովի՞, թե՞ ի ծնե եկած շեղում է: Իհարկե, բժշկական ու գիտական աշխարհը հակված է կարծել, որ դա ձեռքբերովի շեղում է, որը կապված է հոգեբանական, սոցիալական ու մի շարք այլ խնդիրներով, սակայն դեռ 90-ականների գիտնականների խումբ հայտարարեց, որ կա Նույնասեռականության գեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն այդպես էլ չհաստատվեց: Այժմ այդ դիրքորոշումը թարմացրել և նոր մոտեցում են ներկայացրել նոր գիտնականների խումբ: 1993 թվականին ամերիկացի գենետիկ Դին Հեյմերը հայտնաբերել է, որ այն ընտանիքներում, որտեղ մի քանի տղամարդ ոչ ավանդական կողմնորոշում է ունեցել, նրանց մոտ առկա է եղել միայն X քրոմոսոմը:
Ավելի ուշ անցկացրած ուսումնասիրությունները միասեռականության հետ են կապել ևս երեք գեն՝ այլ քրոմոսոմներում: Օրինակ՝ նման գեն գոյություն ունի 8-րդ քրոմոսոմում, սակայն գիտնականներին անհանգստացրել է ո՛չ թե գեների գոյությունը, այլ՝ այն, թե ինչու են նրանք այդքան տարածված (5 -ից մինչև 11%):