
ՌԴ-ը մասշտաբային զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի զորավարժությունների

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կալինինգրադի մարզում մեկնարկել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ու օդա-դեսանտային զորքերի, Բալթյան նավատորմի զորավարժությունները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ այդ զորավարժություններն անցկացվում են Եվրոպայում Saber Strike-2014 և BALTOPS-2014 միջազգային զորավարժությունների հետ միաժամանակ: ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Կալինինգրադի մարզում զորավարժություններում ներգրավված ուժերն ու միջոցները համադրելի են ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններում ներգրավված ուժերի ու միջոցների հետ:
Հունիսի 9-20-ին Բալթյան բոլոր երկրներում անցկացվում է ՆԱՏՕ-ի Saber Strike-2014 զորավարժությունները, որոնց մասնակցում է 10 երկրի ավելի քան 4800 զինծառայող: