
100 հազար դրամի համար պարտատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը` վերաքննիչում. «Փաստինֆո»

Պարտատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարած 20- ամյա Թովմաս Վարդանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր Թովմաս Վարդանյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Բացի այդ` առաջին ատյանի դատարանը Թովմաս Վարդանյանի հիվանդությունների կապակցությամբ նշանակել է նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն, իսկ Թ.Վարդանյանից հօգուտ տուժող Հայկանուշ Ներսիսյանի կբռնագանձվի 1 550 000ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանն իր հետ «Զվարթնոց» օդանավակայանի «Էսպերանտո» սրճարանում աշխատող, Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանից պարտքով 100 000 դրամ գումար է վերցրել:
Գումարը վերադարձնելու պարտատիրոջ պահանջից հետո, շահադիտական դրդումներով, պարտքը չվերադարձնելու և նյութական որոշակի օգուտ ստանալու ձգտմամբ, ըստ մեղադրանքի, Թ.Վարդանյանը որոշել է սպանել նրան:
2013թ. հունվարի 21-ին տուժողին տարել է Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտամիջյան հատված և ուրագով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին: Սակայն, տեսնելով, որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասցրել, ձեռքերով փակել է նրա բերանը` փորձելով շնչահեղձ անել:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ երիտասարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ նա էլ կարծել է, թե մահացել է և հեռացել դեպքի վայրից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: