Վերին Լարսի ճանապարհը կբացվի շաբաթ օրը. եթե անձրև չտեղա

«Վերին Լարսի սողանքների մասին ի՞նչ կա, կցանկանայի զեկուցեք»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:

Նախարարը տեղեկացրեց, որ վրացական պաշտոնյաների հետ ամեն օր քննարկում են խնդիրը:

Գ.Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը պետք է այսօր բացվեր, բայց անձրևներ են տեղացել ու այն կրկին փակվել է:

Ըստ նրա՝ մաքրման աշխատանքները շարունակվում են. «Հուսանք ամսի 14-ին արդեն կբացվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30