Դավութօղլուն սպառնացել է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը գրաված զինյալներին
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության գրավումն ու նրա աշխատակիցներին պատանդ վերցնելը:
Դավութօղլուն ընդգծել է, որ եթե զինյալների ձեռքում հայտնված Թուրքիայի քաղաքացիները տուժեն, ապա Անկարայի պատասխանը կլինի շատ կոշտ: Դավութօղլուն զգուշացրել է, որ ոչ ոք չպետք է փորձի իր երկրի համբերությունն ու հզորությունը:
Զինյալները Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության շենքում պատանդ են վերցրել առնվազն 48 աշխատակցի, այդ թվում նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսին: