Էրդողանն ինքն է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին հանձնել զինյալների ձեռքը. Սինան Օղան

CNN Türk-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Սինան Օղանը վստահեցնում է, որ Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսության գրավվումն իրականացվել է պաշտոնական Անկարայի հրամանով:

Օղանի խոսքերով՝ Էրդողանի կառավարությունը Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին հրահանգել է գերի հանձնվել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

Օղանն ընդգծել է, որ թուրքական ընդդիմությունն ունի դրա ապացույցները և օրեր անց կհրապարակի իր խոսքերը հաստատող փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ցայժմ հրաժեշտ չեն տվել Մոսուլն ու Քիրքուքը վերադարձնելու մտքին: 2013 թվականի հոկտեմբերի վերջին դրա հնարավորության մասին հայտարարեց Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Մեթին Հյուլագյուն:

Տեսանյութեր

Լրահոս