Բաժիններ՝

Գուդփասչերի սինդրոմով տառապող Տիգրանի վիճակը ժամ առ ժամ վատանում է. նա արդեն վերակենդանացման բաժանմունքում է

Խիստ հազվադեպ հանդիպող Գուդփասչերի սինդրոմով տառապող՝ Հրազդանի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի վիճակը ժամ առ ժամ վատանում է:

Տիգրանն այժմ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկները հարազատներին հորդորում են վայրկյան առաջ տղային տեղափոխել Մոսկվա: Տղայի ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրանի համար հավաքած գումարով, հավանաբար, առաջիկա երկու օրերին նրան կտեղափոխեն Մոսկվա.

«Տիգրանի վիճակը շատ վատ է, ծայրահեղ վատ: Բժշկի հետ խոսեցինք: Ասաց, որ երեխային տեղափոխելն արագացնենք: Տիգրանն արդեն մեծ է, հասկանում է ամեն ինչ, իսկ արտասահման մեկնելը նրան հույս է ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մենք մեր ջանքերը շարունակում ենք ներդնել, շարունակում ենք դրամահավաքությունը, քանի որ դեռ շատ քիչ գումար է հավաքվել»,- պատմեց Գայանե Սիմոնյանը:

Տիգրանի ընկերները հունիսի 6-ին Հրազդանում բարեգործական համերգ են կազմակերպել։ Նրանք հուսով են, որ համերգի ընթացքում նույնպես գումար կհավաքվի եւ հավատում են, որ հրաշք տեղի կունենա, ու Տիգրանը կփրկվի։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ երկար հետազոտություններից հետո հայտնաբերվել է բացառիկ անբուժելի հիվանդություն, որի մասին Տիգրանի ընտանիքն իմացել է միայն վերջին օրերին: Պատանին տառապում է բացառիկ հիվանդությամբ՝ Գուդփասչերի սինդրոմով: Իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող այս հիվանդության դեպքում հակամարմիններն ախտահարում են երիկամներն ու թոքերը, տեղի է ունենում բոլոր ներքին օրգանների քայքայում։ Նրա կյանքն արտերկրում կարող են երկարացնել 10-15 տարով, իսկ Հայաստանում այդ հիվանդությունը չի բուժվում։

Տղայի բուժման համար հաշվեհամարներ են բացվել։

ՀՀ դրամ-16025073043101

ԱՄՆ դոլար-16025073043102

Եվրո-16025073043103

ՌԴ ռուբլի-16025073043104

Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի:

Տեսանյութում Տիգրանը պատմում է իր կյանքի և հիվանդության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս