Սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը. ամբաստանյալներին դիմավորեցին ծափահարություններով (լուսանկարներ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում ծափահարություններով դիմավորեցին քրեական գործով ամբաստանյալներին:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան չեն ներկայացել ամբաստանյալների մի մասի պաշտպանները չեն ներկայացնել դատարան և հայտնել են, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստերին, ամբաստանյալներից մեկի պաշտպանն էլ գտնվում արձակուրդում: Մյուս ամբաստանյալի և նրա փաստաբանի պայմանագրի ժամկետն էլ ավարտվել էր:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում գրեթե հնարավոր չէ տեսնել ամբաստանյաներին. ոստիկաններն ու կարգադրիչները: Դատավարության մասնակիցները որոշ ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ հաջորդ դատական նիստը նշանակելու հարցում, ինչի առթիվ Շանթ Հարությունյանն առաջարկեց հրաժարվել փաստաբաններից, թողնել միայն  մի քանի փաստբանների՝ նշելով, որ Հայաստանում արդարադատություն չկա և փաստաբանները ոչինչ չեն կարող անել, քանի որ սա քաղաքական գործընթաց է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 25-ին, իսկ նիստի հետաձգումից հետո դատարանում բավական լարված իրավիճակ էր. ամբաստանյալների հարազատները բողոքում էին, որ իրենց սկզբում ներս չեն թողել նիստերի դահլիճ, իսկ դահլիճ մտնելուց հետո էլ չեն կարողացել նույնիսկ տեսնել իրենց հարազատներին:

Մանրամասները՝ քիչ անց

H H H H H A A H

Տեսանյութեր

Լրահոս