Արմեն Աշոտյանի պատասխանը Կիսելյովին

«Հայ-ռուսական հարաբերություններում ամենագայթակղիչ, ամենահեշտ, բայց ամենասխալ մոտեցումն է՝ փոխադարձ հնարքների շարքով փորձել հրապարակային դաշտում՝ «դուք սա չարեցիք, դուք՝ սա» բանաձևի մեջ տեղավորել: ՀՀ-ում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները, դասավանդումը սկսվում է երկրորդ դասարանից, մյուս օտար լեզուները՝ երրորդ: Լեզվական օրենքի փոփոխության կարիք չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Ըստ Աշոտյանի՝ ՀՀ-ում թույլատված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցներում և թույլատրված է 4 անգլալեզու, 4 ռուսալեզու կամ 4 ֆրանսալեզու դպրոցներ ունենալ, որից ռուս գործընկերները դեռ չեն օգտվել, մինչդեռ արդեն կա արտոնագրված 2 անգլալեզու կրթական ծրագիր: Աշոտյանը նշեց, որ ռուսաց լեզուն հայերի համար անվտանգության տեսաետից ռազմաքաղաքական առումով ռուսական արտադրության տեխնիկայից օգտվելու միջոց է, միջագային շփման լեզու է՝ ԱՊՀ-ում, ԵՏՄ-ում, նաև ռուսական մշակութային ժառանգությունը մեծ արժեք ունի ողջ աշխարհում:

Աշոտյանը տեղեկացրեց, որ աշխատում են և շուտով ՌԴ-ի հոծ հայկական համայնքների 7 դպրոցներում հայոց լեզվի դասավանման ծրագիր է սկսվելու:

Նրա խոսքով՝ լեզուների նկատմամբ պահանջարկը պետք է բնական լինի, ինչպես անգլերենի պահանջարկն է, իսկ ռուսաց լեզվի պահանջարկը պետք է պայմանավորված լինի նաև տնտեսական գործոնով, քանի որ այստեղ հարյուրավոր ռուսական ձեռնարկություններ կան:

Կարդացեք նաև

«Այս հարցերը քաղաքականացման ենթակա չեն: Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է խոսել մուննանթների լեզվով»,- հայտարարեց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ հայ երիտասարդները պետք է առնվազն երկու օտար լեզու ունենան իրենց պաշարում, որոնցից մեկը՝ ռուսերեն, քանի որ միասնական տարածքում լինելուց բացի, չի կարելի է քաղաքականցնել Պուշկինի և Տոլստոյի լեզուն:

Տեսանյութեր

Լրահոս