Բաժիններ՝

Նախիջևանում ավտովթարի հետևանքով տուժել է երկու զինծառայող. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Նախիջևանում գրանցվել է ճանապարհա-տրանսպորտային ծանր պատահար: Բանակային «ԿԱՄԱԶ» տիպի բեռնատարը բախվել է մարդատար մեքենայի հետ:

Ավտովթարի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 3 մարդ: Զոհվել են մարդատար մեքենայի 5 ուղևորները (այդ թվում նաև 1 երեխա), իսկ նրա մնացյալ 2 ուղևորները վիրավորվել են:

Վիրավորների թվում հայտնվել է նաև բանակային բեռնատարում գտնված երկու զինծառայող: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս