«Փոքր և միջին ձեռնարկություններն չենք դիտարկելու որպես հարկատու». Հովիկ Աբրահամյան

«Մենք փոխում ենք մոտցումները ՓՄՁ-ների նկատմամբ և այսուհետ դիտարկելու ենք որպես հարկային մուտքեր չապահովող ձեռնարկություններ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով Շրջանառության հարկի օրենքում մշակված փոփոխությունները:

Ըստ նրա՝ առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանվում է 1 տոկոս և զուգահեռաբար սահմանվում է կատարվող գնումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ, տարեկան 12 մլն դրամ շրջանառությունն ազատվում է հարկերից, կիրառվում են սահմանափակումներ՝ արտոնավճարները չեն մտցվում այս կարգի մեջ:

Գ.Խաչատրյանը հայտնեց, որ 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացվելու են ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցները՝ առաջին խախտման դեպքում ՓՄՁ-ն նախազգուշացվելու է, երկրորդ խախտման դեպքում՝ տուգանք 20 հազար դրամ, երրորդ խախտման դեպքում՝ տուգանք շրջանառության 5%-ի չափով, չորրորդ խախտման դեպքում՝ ՓՄՁ-ն կփոխադրվի ԱԱՀ դաշտ:

«Խստացվում են պատասխանատվության նորմերը, վարչական մեխանիզմների ամբոջ մեխանիզմն է խստացվում: Փոփոխությունները քննարկվել են միությունների հետ, ՓՄՁ-ները պետք է ստեղծեն խորհուրդ, որ բոլոր անհրաժեշտ հացերը քննարկվեն գերատեսչության հետ»,- ասաց Գ.Խաչատրյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս փոփոխությունների վրա աշխատել են երկար ժամանակ.

«Երեկ ես հանդիպել եմ իրենց հետ, իրոք, թեթևացնում ենք բեռը: Բյուջեի եկամուտները նախնական 8 մլն դրամով նվազելու են, բայց խոշորին փորձելու ենք բերել հարկային դաշտ, որի արդյունքում եկամուտները կավելանան: ՓՄՁ-ին չենք դիտարկելու որպես հարկատու: Իմ կարծիքով, մենք հաջողության կհասնենք, եթե լինենք հետևողական»:

 

Տեսանյութեր

Լրահոս