
Պաշտոնանկ է եղել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորիկ Մուրադխանյանը. news.am

Այսօր՝ հունիսի 12-ին, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նոր պետ է նշանակվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն աշխատակազմին է ներկայացնում նոր ղեկավարին՝ Միշա Սարդարյանին: Վերջինս ոստիկանության աշխատակից է:
Արդեն նախկին պետ Նորիկ Մուրադխանյանը կադրային ռեզերվում է, դեռ հայտնի չէ, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնելու:
Մանրամասներն՝ այստեղ