
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Կիսելյովին անցանկալի անձ հայտարարել ՀՀ տարածքում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօրվա ԱԺ նիստում անդրադարձել է ռուս լրագրող Դմիտրիվի Կիսելյովի երեկվա հայտարարություններին, որոնք նա արել է Ազգային Ժողովում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ։ Փաշինյանն այս կապակցությամբ ասել է.
«Տիկնայք և պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում։ Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին։ Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։ Փաստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա և կարծում եմ որ Հայաստանը պետք է բոլոր օտարերկրացիներին հստակ ուղերձ հղի որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»։