Բաժիններ՝

«Եկամտային հարկի գծով արտոնություն լինել չի կարող». Բագրատյանը հիասթափված է

«Եկամտային հարկի գծով արտոնություն լինել չի կարող: Դա մարդու հիմնարար իրավունքն է, որին պետք է հարմարեցվի Սահմանադրությունը, ոչ թե հիմնարար իրավունքը հարմարեցվի Սահմանադրությանը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության նախաձեռնության մասին:

Ըստ Բագրատյանի՝ շահութահարկի արտոնություն նույնպես չեն տալիս, լավագույն դեպքում կարելի է արտոնություն սահմանել ներդրումների դեպքում: Բագրատյանի բնորոշմամբ՝ սա նախկին կառավարության ֆրագմենտալ, ոչ համակարգային մոտեցումն է: Պատգամավորի կարծիքով՝ արտոնություն սահմանելու դեպքում դա պետք է տալ բոլորին, բայց ամբողջ աշխարհում արտոնություն չի տրվում: Նա նշեց, որ եկամտահարկն ու շահութահարկը հավասարեցնելը ստվերի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

«Ես ոչ թե դժգոհ եմ, նույնիսկ հիասթաված եմ: Սա ֆրագմենտալ մտածողություն է: Արտոնությունը, եթե սահմանեինք բոլորի համար, խնդիր չէր լինի»,- ասաց Բագրատյանը՝ հայտնելով իր տարակուսանքը, թե ինչու է պետք է ինչ-որ խորհուրդ որոշի որն է սկսնակ ու որին արտոնություն տրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս