Ուկրաինական պատվիրակությունն այսօր մեկնելու է Եվրոպա՝ քննարկելու համար Ուկրաինային գազի ռևերսային մատակարարումների հարցը:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տեղի էր ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկվել են ԱԺ նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը, այդ թվում՝ վաղը մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելիք հարցերը:
«Հիմա Ռուսաստանն այլևս չի քաշվում իր դիրքորոշումն արտահայտելու մեջ և այդ իմաստով անկեղծորեն ասում է, որ Հայաստանն իր համար այնքան էլ անկախ պետություն չէ»,- ասում է Վադիմ Դուբնովը:
«Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, դա բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն բոլոր դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: Ու եթե ինչ-որ մեկը նման բան էր սպասում, ապա, իհարկե, ոչ, չի լինելու, նման կերպ մտածելու համար նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք ինչ-որ բանով հրապուրվելու, և ինչ-որ բանից հիասթափվելու համար»,- ասել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Շտայնմայերն այս մասին հայտարարել է Տալինում Բալթյան երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։
Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ Դեշչիցան դրանով իսկ հասել է իր առջև դրած նպատակին:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Թիվ 4026 որոշման օգտին քվեարկել է 233 պատգամավոր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բոլոտովի խոսքերով՝ ակնկալվում է, որ Հարավային Օսիայում ԼԺՀ-ի դեսպանը կնշանակվի հունիսի 18-ին:
Իջևանի զորամասում մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով 314-րդ հոդվածների 1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպել, պաշտոնեական կեղծիք, պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնել):
Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով սոցկայքերում տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտարաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը քննարկում է գազի սակագնի ձևավորման հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան վիճելի հարցեր, որ այդ սակագինը ձևավորված է շատ կամայականորեն: Ես մի այսպիսի ընդհանրական օրինակ բերեցի, թե՝ ինչո՞ւ պետք է սպառողը վճարի նրա համար, որ որոշ պաշտոնյաներ մի քանի քարտուղարուհի պահեն, նրանց աշխատավարձը մտցվի սակագնի մեջ և փաթաթվի շարքային սպառողների վզին»:
Կարծում եմ, որ դա եղել է թե՛ մեծ սխալ, թե՛ մեծ թյուրիմացություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքերով` մտադիր ենք ունենալ երկարաժամկետ հատվածի հարկային օրենսգիրք, ինչը կբխի տնտեսության զարգացման հեռանկարային հայեցակարգից և կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ ֆինանսների նախարարի, ձևավորման ու շարունակական զարգացման ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում:
Ժամը 12:00-12:30-ի սահմաններում MAZ 643008 մակնիշի 711 ԼԼ 64 համարանիշի ավտոմեքնայի վարորդ, 62-ամյա Վալերիկ Զիլֆուղարյանը նշված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ Գարեգին և Արշամ Ավետիսյաններին պատկանող ձիերին:
Այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ «կանյաչնիում», ընթանում է ԲՀԿ խմբակցության նիստը, որը վարում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխություններիի նկատմամբ իր դիրքորոշման հստակեցման հարցը: Ինչպես հայտնի է՝ քառյակի անդամ երեք կուսակցություններն արդեն դեմ են արտահայտվել այդ առաջարկներին և սպասում են ԲՀԿ-ի որոշմանը, որպեսզի քառյակի անունից հանդես գան միասնական դիրքորոշմամբ:
«Ես բազմիցս ասել եմ, հիմա նորից եմ կրկնում` մեր բոլոր մակարդակի պատվիրակները պետք է ունենան Հայաստանի պաշտոնական կոնցեպտը, թե որն է մեր տեսակետը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: -Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանին պետք է այնտեղից հեռացնեն կամ չհեռացնեն, դա որևէ կապ չունի Ադրբեջանի ցանկության հետ: Հայաստանը մասնակցում է` ըստ պարտավորությունների և այդ կազմակերպության օրակարգի: Հեռացնելու հարցը դրվում է այն ժամանակ, երբ պետությունն ինքն է հրաժարվում կամ չի կատարում իր պարտավորությունները: Եթե Ադրբեջանին լսենք, Ադրբեջանը ՄԱԿ-ից էլ Հայաստանին կհանի»:
Բալակիշևը զղջացել է գործած քայլի համար՝ ընդգծելով, որ այժմ նորովի է նայում այդ ամենին:
Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։
«Չնայած իմ բազմաթիվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։ Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ոսկանյանը։ Նա պահանջում է խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը։
Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:
Հրետակոծության ժամանակ Կոռնելյուկի ու Վոլոշինի հետ գտնվել է նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը, ով, սակայն, չի տուժել:
Բայջի քաղաքում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը փակվել է, իսկ նրա օտարազգի աշխատակիցներին տարհանել են:
Աֆրիկյանների տան մոտից այսօր բերման ենթարկված Սոնա Ասատրյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նրա վերաբերյալ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:
Բան Կի Մունը նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնությունների աճի ո սադրիչ հռետորիկայի կիրառման կապակցությամբ:
Այդպես է կարծում Ռուսաստանի տարածքային կառավարման նախարար Իգոր Սլյունաևը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է Իրանի մայրաքաղաքում երկրի դեսպանատան աշխատանքների վերսկսման մտադրության մասին