Բան Կի Մունը դատապարտել է Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումն ու «Իլ-76» ինքնաթիռի ոչնչացումը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումն ու ուկրաինական «Իլ-76» ինքնաթիռի ոչնչացումը:
Բան Կի Մունը նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնությունների աճի ո սադրիչ հռետորիկայի կիրառման կապակցությամբ: Հունիսի 14-ի գիշերը վայրէջքի ժամանակ կործանվեց Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Իլ-76» ռազմափոխադրման ինքնաթիռը:
Դրա հետևանքով զոհվեց ուկրաինացի 40 զինծառայող և անձնակազմի 9 անդամները: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնեցին Լուգանսկի զինյալները: Դրանից հետո Կիևում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվեց ցուցարարների հարձակմանը: