ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հետաձգեց ևս մեկ օրով

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տեղի էր ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկվել են ԱԺ նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը, այդ թվում՝ վաղը մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելիք հարցերը:

Մասնավորապես՝ խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգում տեղ գտած փոփոխությունների և ԲՀԿ դիրքորոշման մասին, Տ. Ուրիխանյանն ասաց. «Անշուշտ, մեզ համար նկատելի են հայեցակարգային փոփոխությունները, որոնք կատարվել են վերջին շրջանում, սակայն ԲՀԿ-ն իր վերջնական դիրքորոշումը կարտահայտի վաղը, երբ ԱԺ կբերվի և կքննարկվի օրենքի փոփոխությունների տարբերակը»:

Տեսանյութեր

Լրահոս