Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել ձիերի երամակի. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 17-ին, ձիերի երամակի վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 12:00-12:30-ի սահմաններում MAZ 643008 մակնիշի 711 ԼԼ 64 համարանիշի ավտոմեքնայի վարորդ, 62-ամյա Վալերիկ Զիլֆուղարյանը նշված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ Գարեգին և Արշամ Ավետիսյաններին պատկանող ձիերին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիերից 2-ը տեղում սատկել են, իսկ 1-ը վնասվածքներ է ստացել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս