Սիրիայում հիմնականում կռվում են ռազմավարի ու գումարի համար. ադրբեջանցի զինյալ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբութովը մոնիթորինգ է իրականացրել Ազգային անվտանգության նախարարության հետաքննչական մեկուսարանում:
Այստեղ նա հանդիպել է 5 ադրբեջանցու հետ, որոնց ձերբակալել են Թուրքիայում ու արտահանձնել են Ադրբեջանին: Բեհբութովը մասնավորապես զրուցել է Սումգայիթի բնակիչ Մեհման Բալակիշիևի հետ, ով 2013 թվականի հոկտեմբերին մեկնել է Սիրիա և 7 ամիս մասնակցել է մարտերի:
Երբ Բեհբութովը նրան հարցրել է, թե ինչու է մեկնել Սիրիա, Բալակիշիևը պատասխանել է, որ պատերազմել է կրոնի համար: Նա նաև հավելել է, որ հիմնականում Սիրիա են մեկնում ռազմավարի ու գումարի համար: Բալակիշևը զղջացել է գործած քայլի համար՝ ընդգծելով, որ այժմ նորովի է նայում այդ ամենին: