
Շտայնմայերը վախենում է Ուկրաինայի պատճառով ԵՄ-ի հնարավոր պառակտումից

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտավախություն է հայտնել ԵՄ-ի հնարավոր պառակտման կապակցությամբ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Շտայնմայերն այս մասին հայտարարել է Տալինում Բալթյան երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո. «Ներկայումս Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին մեզ համար ամենանշանակալից ռիսկը Եվրոպայի պառակտումն է:
Այն ամենը, ինչը վերջին շրջանում համատեղ ձեռնարկել են ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ը, վկայում է, որ Եվրոպան հեռու է քաղաքական համաձայնագրից: Դա են վկայում ինչպես Ուկրաինային գազի մատակարարման մասին տապալված բանակցությունները, այնպես էլ՝ Ուկրաինայում մարտական ինքնաթիռի կործանումը»:
Շտայնմայերը կարևորել է միջազգային ջանքերի գնով Ռուսաստանին ստիպելը, որպեսզի նա փոխի իր պահվածքն Ուկրաինայի հանդեպ: Շտայնմայերի խոսքերով՝ անկարելի է անուշադրության մատնել նաև ռուսական մարտական ինքնաթիռների կողմից Բալթյան երկրների օդային տիրույթը խախտելը: