Մարկեդոնով. Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին տարբեր պատճառներով. 1in.am
Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին: Այս մասին, ըստ 1in.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ԵՏՄ ձևավորման գործընթացին և ՀՀ եվրասիական ինտեգրացիային:
Նա նախ անդրադարձել է այն տեսակետներին, թե չի հաջողվում ձևավորել Եվրասիական միություն, և ձևավորվում է Եվրասիական տնտեսական միություն, որը չի եղել ՌԴ նախնական ծրագրերում: Այս առնչությամբ Սերգեյ Մարկեդոնովն ասել է, որ որևէ մեկը քաղաքական խնդիր չի դնում, միայն տնտեսական:
«Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, դա բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն բոլոր դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: Ու եթե ինչ-որ մեկը նման բան էր սպասում, ապա, իհարկե, ոչ, չի լինելու, նման կերպ մտածելու համար նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք ինչ-որ բանով հրապուրվելու, և ինչ-որ բանից հիասթափվելու համար»,- ասել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: