Հարավային Օսիան ճանաչել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության անկախությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ Հարավային Օսիան ճանաչել է ԼԺՀ-ի անկախությունը: Բոլոտովի խոսքերով՝ ակնկալվում է, որ Հարավային Օսիայում ԼԺՀ-ի դեսպանը կնշանակվի հունիսի 18-ին:

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովն իր հերթին ընդգծել է, որ նման որոշում է ընդունել՝ առաջնորդվելով համընդհանուր ճանաչված միջազգային իրավունքի նորմերով:

Հարավային Օսիայի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է, որ անկախության ճանաչման մասին ԼԺՀ-ի պաշտոնական դիմումը ստանալուց հետո Թիբիլովը խորհրդակցություն է անցկացրել վարաչապետի, խորհրդարանի նախագահի ու նախագահական աշխատակազմի մասնակցությամբ և ընդունել է այդպիսի որոշում:

Հունիսի 11-ին ԼԺՀ-ն իր անկախության ճանաչման խնդրանքով դիմել էր 13 երկրների, այդ թվում նաև Հայաստանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30