Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում զոհվել է ևս մեկ ռուս լրագրող

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի հիվանդանոցներից մեկում մահացել է ականանետային հրետակոծության ժամանակ վիրավորված Համառուսական պետական հեռուստառաադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) լրագրող Իգոր Կոռնելյուկը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են մարզային հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտարարվել էր Ուկրաինայում ևս մեկ լրագրողի զոհվելու մասին: Նրա անունը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն լրագրողների խոսքերով՝ զոհվածը ВГТРК-ի ձայնային օպերատոր Անտոն Վոլոշինն է: Հրետակոծության ժամանակ Կոռնելյուկի ու Վոլոշինի հետ գտնվել է նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը, ով, սակայն, չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30