
ԲՀԿ խմբակցության նիստ` «կանյաչնիում»

Այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ «կանյաչնիում», ընթանում է ԲՀԿ խմբակցության նիստը, որը վարում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխություններիի նկատմամբ իր դիրքորոշման հստակեցման հարցը: Ինչպես հայտնի է՝ քառյակի անդամ երեք կուսակցություններն արդեն դեմ են արտահայտվել այդ առաջարկներին և սպասում են ԲՀԿ-ի որոշմանը, որպեսզի քառյակի անունից հանդես գան միասնական դիրքորոշմամբ:
Հնարավոր է, որ ԲՀԿ-ն ևս դեմ արտահայտվի կառավարության առաջարկներին, բայց որոշ վերապահումներով: Մասնաորապես՝ ԲՀԿ-ականները կարող են մի քանի առաջարկներ ներկայացնել, և հայտարարել, որ եթե կառավարությունը ընդունի դրանք, ապա իրենք կպաշտպանեն կառավարության մոտեցումը: