Զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարին
Իջևանի զորամասում մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով 314-րդ հոդվածների 1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպել, պաշտոնեական կեղծիք, պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնել):
Նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահության կանոնները խախտել և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպել, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարել համար):
Հիշեցնենք, որ Ներսես Կարապետյանը մահացել էր 2014թ. մայիսի 10-ին: