Բաժիններ՝

Գազի հանձնաժողովը դատի կտա՞ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտարաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը քննարկում է գազի սակագնի ձևավորման հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան վիճելի հարցեր, որ այդ սակագինը ձևավորված է շատ կամայականորեն: Ես մի այսպիսի ընդհանրական օրինակ բերեցի, թե՝ ինչո՞ւ պետք է սպառողը վճարի նրա համար, որ որոշ պաշտոնյաներ մի քանի քարտուղարուհի պահեն, նրանց աշխատավարձը մտցվի սակագնի մեջ և փաթաթվի շարքային սպառողների վզին:

Բայց սա միայն մի տարր է, և կան ավելի շոշափելի կետեր, որոնց հիման վրա կարելի է անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումները և հասնել նրան, որ հանձնաժողովը սահմանի գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք ավելի ընդունելի կլինեն շարքային քաղաքացիների համար»:

Հ. Մարգարյանը ասում է, որ նույն վիճակն է նաև էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, որտեղ ևս հանձնաժողովի որոշումները հիմված են միայն ՀԷՑ-երի ներկայացրած հաշվարկների վրա: Եթե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դատարան դիմելու որոշում չկայացնի, ապա ՕԵԿ-ական պատգամավորն ասում է, որ դատարան կդիմի միայնակ և վստահ է, որ արդար դատաքննության դեպքում կհասնի հաջողության:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս