Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, թե որն է իշխող թիմի ամենամեծ սխալը

Guria news պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեծապես դժգոհ է իշխանության ներկայացուցիչներին զգալի պարգևավճարներ շնորհելու կապակցությամբ:

Իվանիշվիլին նման կերպ է պատասխանել լրագրողի այն հարցին, թե որն է համարում իշխող թիմի ամենամեծ սխալը. «Կարծում եմ, որ պատկառելի պարգևավճարները, որոնք ստացել են իշխանության ներկայացուցիչները: Դա ինձ համար դարձավ հոգեկան վնասվածքի պատճառ:

Ես անգամ չեմ թաքցրել իմ արձագանքը, զանգահարել եմ բոլորին, ում կարողացել եմ և ասել եմ այդ մասին: Կարծում եմ, որ դա եղել է թե՛ մեծ սխալ, թե՛ մեծ թյուրիմացություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30