Բաժիններ՝

Երբ է շտապօգնությունը կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացել, և երբ է տեղ հասել

Ժամեր առաջ Վերնիսաժում հնչած կրակողները լսած կամ դրանց ականատես եղած անձինք այսօր լրագրողների պատմել էին, թե շտապօգնությունը բավական ուշ է հասել դեպքի վայր: 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ այսօր դեպքի վայր է մեկնել շտապօգնության 5 մեքենա: Տիկին Ստեփանյանն ասաց, որ չգիտի՝ երբ է դեպքը տեղի ունեցել, բայց շտապօգնությունն առաջին զանգը ստացել է 13:26 րոպեին:

«Առաջին մենքենան տեղում է եղել 13:33: Մյուս զանգը ստացվել է 13:32, մենքենան տեղում է եղել 13:38: Մյուս զանգը եղել է 13:34, մեքենան տեղում է եղել 13:46: 13:46 ստացվել է այլ զանգ, մեքենան տեղում է եղել 13:58:

Վերջին երկու մեքենաների 13-12 րոպեն բացատրվել է նրանով, որ մենքենան եկել է Ալավերդյան փողոցի կողմից, հետո ոստիկանները ուղղորդել են դեպի Խանջյան փողոցի կողմ: 5-րդ մենքենան մենք պարզապես ուղարկել ենք, որովհետև տեղեկություն չկար՝ վիրավորներ նույնպես կա՞ն, թե՞ ոչ, այդ մեքենան ուղղակի գնացել է, բայց ոչ մի հիվանդ չի տեղափոխել: Զանգը ստացել ենք 13:54, 14:01 րոպեին մենքենան տեղում է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ քանի որ սկզբում չի ասվել՝ քանի վիրավոր կա, տեղ հասած յուրաքանչյուր բժիշկ կանչել է շտապօգնության մեկ այլ խմբի:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս