Բաժիններ՝

Բժիշկ. Կրակոցներից տուժածներից 3-ին այս պահին վիրահատում են. նրանց վիճակը միջին ծանրության է

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել 5 վիրավոր քաղաքացիներ, որոնցից 3-ն այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։

Նրանց կյանքին, ըստ բժշկի,  վտանգ չի սպառնում։ Վիրավորվածներից ոմանք անցորդներ են եղել, մեկը՝ Վերանսաժի վաճառող:

Վիրավորներից 4-ին շտապօգնության մեքենայով են տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկը՝ ինքն է եկել տաքսիով։ Վիրավորների ընդհանուր վիճակը միջին ծանրության է և բոլորի մոտ ստորին վերջույթների հրազենային վնասվածք է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս