Հայտնի են կրակոցներից տուժածների անունները. նրանցից երեքը երիտասարդներ են
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից 168.am-ին տեղեկացրին, որ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել Հովհաննիսյան Վալերիկը՝ 30 տարեկան, Հարությունյան Նորայրը՝ 30 տարեկան, Հայրապետյան Ալվինան՝ 64 տարեկան, Հայրապետյան Մյասնիկը՝ 26 տարեկան, Սուքիասյան Մնացականը՝ 72 տարեկան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ վիրավորներից 3-ին այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։ Նրանց կյանքին, ըստ բժշկի, այս պահին վտանգ չի սպառնում։ Վիրավորների ընդհանուր վիճակը միջին ծանրության է և բոլորի մոտ ստորին վերջույթների հրազենային վնասվածք է։