Բաժիններ՝

80-ամյա պապիկը միայնակ խնամում է 5 երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին (տեսանյութ)

Գյումրու ծայրամասային թաղերից մեկում, հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հանդիպեցինք 80-ամյա Մուրադ պապին, որը միայնակ խնամում է իր 5 մանկահասակ, երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին:

Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը: Հինգ երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս