Բաժիններ՝

Մայրս դեպքի ժամանակ Վերնիսաժում հուշանվերներ վաճառելիս է եղել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված կնոջ՝ Ալվինա Հայրապետյանի, աղջիկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մայրը դեպքի ժամանակ Վերնիսաժում հուշանվերներ վաճառելիս է եղել։ Այնտեղ է եղել նաև իր եղբայրը՝ Ալվինայի տղան, որը լսելով կրակոցի ձայնը՝ իր մոտ կանգնած երեխային պաշտպանելով, պառկել է գետնին, իսկ մոր ոտքը վիրավորվել է։ Այս մասին աղջկան հայտնել են նրա ծանոթներից մեկը։ Նա նաև ասաց որ ստույգ տվյալներ չունի մոր վիճակի մասին։

Հիշեցնենք, որ կրակոցներից տուժած 5 քաղաքացիները գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. նրանցից երեքին վիրահատում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս