
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Տարոն Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Տարոն Շ.-ն խոստովանել է, որ վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբի ընկերոջ կողմից կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:
Մայիսի 15-ին, ժամը 17.30-ին, մեղայականով ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել և վնասվածքը պատճառել Տարոն Շ.-ին:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն